Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Աշխարհում դեռահաս մայրերի թիվը հասնում է 2 միլիոնի

Աշխարհում դեռահաս մայրերի թիվը հասնում է 2 միլիոնի
31.10.2013 | 17:36

ՄԱԿ-ի ժողովրդագրական հիմնադրամի տվյալներով, աշխարհում վաղաժամ մայրացած աղջիկները բավականին մեծ տոկոս են կազմում` 7,4 մլն: Նրանց մեջ` 14 տարեկանները կազմում են ոչ փոքր թիվ` 2 մլն, ինչը, ի դեպ, խիստ մտահոգիչ է: «Այս խումբը հետագայում բախվում է շատ լուրջ սոցիալական և առողջական խնդիրների հետ»,-նշել է հիմնադրամը իր զեկույցում` տեղեկացնելով, որ այս ցուցանիշն ակնհայտ է հատկապես զարգացող երկրներում, որտեղ մինչև 18 տարեկան ծննդաբերող մայրերի թիվը 95 տոկոսի է հասնում:

Հետևաբար, ինչպես նշում են շատ մասնագետներ, անչափահաս մայրերի երեխաները դժվար են խոսել սովորում: ՈՒսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ երեխաները դժվարանում են խոսել ընդհուպ մինչև հինգ տարեկանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1263

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ